Հայաստան-Մակեդոնիա 2:0. Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել է խմբի առաջատար Մակեդոնիայի հավաքականին և հաղթում է 2:0 հաշվով: 12-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը իր 11-րդ գոլը խփեց ազգային հավաքականում:
Խաղի երկրորդ կեսին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Սա Հայաստանի հավաքականում նրա խփած հոբելյանական 10-րդ գոլն էր: