Փաշինյանը ռուս լրագրողի հետ խոսել է իր սպասվելիք հրաժարականի մասին (տեսանյութ)
Ռուս հայտնի լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որն անդրադառնում է նախկին խորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին, Երևանում զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նրա սպասվելիք հրաժարականի մասին:
Փաշինյանը լրագրողի հետ զրույցում շեշտել է, որ իր հրաժարականը տեխնիկական քայլ է, որն անհրաժեշտ է կատարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է որոշվել ընտրություններն անցկացնել հիմա և ոչ թե 2-3 ամիս առաջ, Փաշինյանն ասել է. «Փորձել ենք ավելի լավ և ավելի խոր ըմբռնել երկրում տիրող քաղաքական իրավիճակը, որը բնականոն ընթացքով հանգեցրել է արտահերթ ընտրություններ անցկացնելու ժողովրդի պահանջին»: