Կիսատ թողնել մրցափուլը և հրաժարական տալ առնվազն...Վանեցյանը՝ Մինասյանի հրաժարականի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իմացել է, որ կարող է շարունակել աշխատանքն իր պաշտոնում, սակայն հրաժարական է տվել: Այս մասին հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա պատմել է, որ մինչև ՀՖՖ նախագահի պաշտոնում իր ընտրվելն այդ մասին խոսել է մարզչի հետ:
«Ես չգիտեմ (խմբ. ինչու է հրաժարական տվել): Նրա հետ չեմ հանդիպել, չեմ խոսել: 1 անգամ հանդիպել եմ մինչև ընտրությունները: Զրուցել ենք, ասել եմ, հայտարարել եմ, որ ֆեդերացիան ամբողջ կազմով մնում է աշխատելու: Նա հրաժարական է տվել: Դե, տվել, տվել է»,- ասել է նա:
Վանեցյանը բացասական է գնահատում Մինասյանի քայլը: Վերջինիս իր որոշմամբ կիսատ է թողել աշխատանքը հավաքականում և այն շրջանում, երբ թիմն իր համար կարևոր մրցաշարում՝ Ազգերի լիգայում է հանդես գալիս:
«Իմ՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց 1 օր առաջ անսպասելի հրաժարական տվեց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ինչը շատ բացասական եմ գնահատում, որովհետև կիսատ թողնել մրցափուլը և հրաժարական տալ առնվազն...»,- ասաց նա: