Նորատուսցի Արային մեղադրանք է առաջադրվել
Հյուսիսային պողոտայում գործող ակումբումներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանին։
Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը որոշում է կայացել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ