Մենք պայմանավորվել ենք ՀՀԿ ֆրակցիայի հետ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատել Ընտրական օրենսգրքի շուրջ. Արարատ Միրզոյան
Մենք պայմանավորվել ենք ՀՀԿ ֆրակցիայի հետ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատել Ընտրական օրենսգրքի շուրջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը:
«Եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ օրենսգիրք, լավ ընտրական համակարգ ընտրություններին ընդառաջ, ապա պետք է ջանքերն ինտենսիվացնել ընդ որում անաչառ քաղաքական համակարգի կայացման համար շտկումներ իրականացնենք, հասկանանք, թե ինչ ռեժիմով է դա հնարավոր անել՝ անենք եւ գնանք առաջ»,-հայտարարեց նա:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներին, Արարատ Միրզոյանն ասա. «Մենք եւ Ընտրական օրենսգրքի հայեցակարգը, ապա նաեւ օրենքի նախագիծը շատ ավելի վաղ ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով, պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկվել է այսօր Հանձնաժողով, որովհետեւ այսօր է հաստատվել կառավարության կողմից։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտրակտները շարունակվում են , հուսամ որոշակի փոխըմբռնում կլինի»:
Նշենք, որ այսօր՝ կառավարությունը հավանություն է տվել ընտրական օրենսգրքի փոփոխություններին, իսկ հոկտեմբերի 22-ին ԱԺ-ն իր արտահերթ նիստում կքննարկի օրենսգիրքը:
Այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, իսկ դեկտեմբերի 9-10-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: