Սյունիքում ճանապարհ են փակել Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու դեմ
Սյունիքի մարզում բնակիչներն այսօր ճանապարհ են փակել՝ դժգոհելով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման դեմ:
Սյունեցիները ասում են, որ վարչապետի այս որոշումը սխալ է, իրենք չեն ընդունում այս նշանակումը: Ճանապարհը փակելու հետևանքով խցանումներ են առաջացել, վիճաբանություն է ծագել վարորդների ու ճանապարհը փակած սյունեցիների միջև: