Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ժամը 20:00-ին Հանրայինի եթերում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Այս լուրը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում:
«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա:
Սրան զուգահեռ այսօրվանից արդեն մեկնարկել են կառավարության ներկայացուցիչների և խորհրդարանական ուժերի միջև Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումները:
Նշենք, որ վարչապետի հրաժարականին հաջորդող 14 օրվա ընթացքում, եթե խորհրդարանում վարչապետ չընտրվի, ԱԺ-ն լուծարվում է, նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: