Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում կարծարծվեն Փաշինյան-Թրամփ առաջիկա հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցեր: Հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:
Նա վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպում կլինի, սակայն չի կարող ասել՝ երբ և որտեղ:
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպումների կայացմանը։ Կարծում եմ՝ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,- ասել է նա:
Ջոն Բոլթոնը տարածաշրջան կայցելի հոկտեմբերի 20-ին: