ՊԵԿ նախագահը՝ իր հրաժարական տալու մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՊԵԿ նախագահը հնարավոր է՝ այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, քանի որ հավաքագրված մեծ գումարներ են անհետացել, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել:
Դավիթ Անանյանն ասել է, որ այդ հրապարակմանը հումորով է վերաբերվում, դրանից ոչ ինչն է տեղյակ, ոչ էլ վարչապետը.
«Ես չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը, ճիշտն ասած: Ո՞նց եք պատկերացնում, ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարները ինչպես կարող են ահետանալ: Դուք ունե՞ք այդպիսի տվյալներ, որ հավաքագրված գումարներն անհետանում են, նույնիսկ նախկինների ժամանակ: Եթե որևէ մեկն ունի այդպիսի տեղեկատվություն, այդ հարցերով զբաղվող մարմիններին ներկայացրեք»,- հայտարարել է ՊԵԿ նախագահը:
Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ է այդ հարցի շուրջ, պատասխանել է, թե քննարկումը եղել է խիստ աշխատանքային՝ կապված ՊԵԿ-ի ընթացիկ հարցերի շուրջ:
Ըստ Անանյանի՝ բոլորն էլ ազատագրվել են, բոլորի մոտ էլ ներքին հեղափոխությունը հաղթանակել է: