Դաշնակցությունը կառաջադրի՞ վարչապետի թեկնածու. Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը
Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան նշել է խմբակցության անդամ Արեմն Ռուստամյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, Ռուստամյանն պատասխանել է. «Մենք երբեք էլ չենք պատրաստվել»:
Լրագրողները պատագամավորից հետաքրքվել են՝ արդյո՞ք կուսակցությունն արդեն որոշում ունի՝ դաշինքո՞վ են մասնակցելու ընտրություններին, թե՞ կուսակցությամբ, ինչի ի պատասխան Ռուստամյանն ասել է.
«Երբ հստակ կլինի՝ երբ են ընտրությունները, ինչ օրենսգրքով, ինչպիսի պայմաններում, բնականաբար դրա հետ կապված որոշում կլինի»: