Սերժ Սարգսյանի ընկերոջ և Տիգրան Ավինյանի հանդիպումն անպտուղ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հանդիպում է ունեցել «Վալլեքս» խմբի ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանի հետ: Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը, իսկ պատճառն էլ վարկային պարտավորություններն են, որոնք ընկերությունը չի կարող մարել: Եվ ահա, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Մեջլումյանը ցանկանում էր հասնել նրան, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 380 մլն դրամի չափով տուգանքը չեղարկվի:
Սակայն մեր տեղեկություններով` երեկվա հանդիպումն անպտուղ է եղել: Գործարանի հետագա գործունեության ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները գործարարի հետ նախատեսում են հանդիպում ունենալ նաեւ այս ուրբաթ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում