Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետը մտադիր է ընկերության տնօրենի հետ քննարկել պայմանագրի կետերը եւ հասկանալ, թե ինչու է թերանում իր աշխատանքում:
Հակառակ դեպքում Մարությանը հնարավոր է «Սանիտեք»-ի հետ լուծարի կնքած պայմանագիրը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» թերթը չկարողացավ մեկնաբանություն ստանալ ընկերությունից, քանի որ մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Քանի որ ընկերությունը դարձյալ ընդհատակ է անցել, Երեւանի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի աղբամանները կենցաղային աղբով լի են, գարշահոտության պակաս էլ չկա:
«Սանիտեք»-ը օրերով չի դատարկում աղբամանները: Ի դեպ, «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում աղբի մաքրման ծառայություն իրականացվում են թաղապետարաններին պատկանող աղբի մեքենաներով:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում