Orange-ը և Google-ը 6600 կմ երկարությամբ ստորջրյա մալուխ կանցկացնեն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև
Հեռահաղորդակցային ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը համարվող Orange-ը Google տեխնոլոգիական հսկայի հետ համագործակացության արդյունքում 6600 կմ երկարությամբ ստորջրյա մալուխ կանցկացնի Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի միջև:
Ինչպես նշում է The Guardian-ը, ստորջրյա մալուխը կգործարկվի 2020թ.: Այն հնարավորություն կտա Orange-ին մեկ վայրկյանում ավելի քան 30 տերաբայթ տեղեկություն փոխանցել: Աղբյուրը մանրամասնում է, որ նոր մալուխի միջոցով հնարավոր կլինի 1 Գբ-ոց ֆայլը 30 միկրովայրկյանում փոխանցել:
Հայտնի է, որ մալուխը կկապի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ատլանտյան ափերն ու կլինի երկու պետությունների միջև վերջին 15 տարում առաջին նոր ստորջրյա մալուխը:
Պատրաստ լինելուց հետո այն կանվանվի առաջին Նոբելյան մրցանակակրի՝ «Կարմիր խաչ» կազմակերպության հիմնադիր Անրի Դյունանի պատվին: