Coca-Cola ըներությունը սխալ կարգախոս է թողարկել
Coca-Cola ըներությունը սխալ կարգախոս է թողարկել Նոր Զելանդիայի առևտրային ավտոմատներից մեկի վրա՝ տեղեկացնում է The Guardian-ը։
Սխալմունքի պատճառը անգլերենից մաորի լեզու թարգմանության հետ կապված բարդություններն են։ Բանն այն է, որ Շեքսպիրի լեզվում mate բառը նշանակում է «ընկեր» այն դեպքում, երբ երկրի բնիկ ազգերից մեկի լեզվում այն նշանակում է «մահ»։ Արդյունքում, Kia ora, mate կարգախոսը թարգմանվում է «բարև, մահ», այլ ոչ թե սկզբնապես նախատեսված «բարև, ընկեր»։
Համացանցի օգտատերերին չի վախեցրել այդ սխալմունքը։ ԸՆդհակառակը, մեկնաբանողները նշել են, որ արտադրողի կարգախոսը անկեղծ է եղել։