Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը Ուգանդայի 74-ամյա նախագահին Yeezy սպիտակ մարզակոշիկներ են նվիրել
Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանդիպել են Ուգանդայի նախագահ Յուվերի Մուսևենիին՝ 74-ամյա ղեկավարին նվիրելով սեփական արտադրության Yeezy սպիտակ մարզակոշիկներ:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ավելի ուշ նախագահն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել յուրահատուկ նվերի համար՝ զույգին բարի ժամանց մաղթելով Ուգանդայում:
«Հետաքրքիր քննարկում եմ ունեցել զույգի հետ Ուգանդայում զբոսաշրջության և արվեստի զարգացման թեմաներով»,- գրել է նախագահը:
Հայտնի է, որ Քիմն ու Քանյեն Ուգանդա են ժամանել հոկտեմբերի 13-ին: Ռեփերն Աֆրիկայում իր իններորդ ստուդիական ալբոմն է ձայնագրում: