ԿԳ նախարարի տեղակալը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ:
Փոխնախարարը նշել է, որ հստակ առաջադրանք է դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին:
«Մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլևս չի լինելու սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա:
Այսինքն՝ Կրթության և գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջող և քաղաքականություն մշակող մարմին: Եթե գնում ենք կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը.
բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛ պետական, և ոչ պետական բուհերը: