Հայտնի են Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի նոր մարզպետների անունները
Կառավարության վաղվա արտահերթ նիստի օրակարգում ՀՀ 3 մարզերի ղեկավարների նշանակման հարցերը ևս ընդգրկված են:
Նիստի օրակարգի համաձայն, Արագածոտնի մարզպետի պաշտոնում կնշանակվի Դավիթ Գևորգյանը: Նա Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալն է:
Կառվարության մեկ այլ որոշմամբ, Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու է Համբարձում Մաթևոսյանը: Վերջինս անկուսակցական է:
Իսկ Սյունիքի մարզպետի պաշտոնում, նշանակվելու է ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ով հրաժարական էր ներկայացրել մայիսի 11-ին: Նախագահի որոշմամբ՝ նա ազատվել էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից: