Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա. վարչապետի խոսնակ
Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք սպասվո՞ւմ է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանեց.
«Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է՝ 7 ժամ հետո»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտնել էր «France 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին: