Մակեդոնիայի ազգային հավաքականը մարզվել է «Հանրապետական» ստադիոնում
Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու ղեկավարությամբ մարզում է անցկացրել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ պատրաստվելով Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը:
Նշենք, որ Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում: