Վարչապետ Փաշինյանը, Աննա Հակոբյանը և Հայկ Մարությանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ, տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետի համերգին, որտեղ վերջինս հանդես է եկել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Համերգը կայացել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: