Կադիրովը Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է պարի փառատոնի
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է պարի փառատոնի՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Նա իր Telegram-ալիքում գրել է, որ քաղաքական գործիչներին որոշել է Չեչնիա հրավիրել այն բանից հետո, երբ դիտել է տեսանյութը, որտեղ նրանք միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ։
«Դա հանգեցրեց այն մտքին, որ «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և կովկասյան բոլոր ժողովուրդների համար օգտակար պարի մարաթոնի սկիզբը դնել։ Կարծում եմ՝ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական և հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը։
Նա հավելել է, որ այսօր երեկոյան Գրոզնիում բացվում է Մախմուդ Էսամբաևի անվան պարի միջազգային փառատոն-մրցույթը։