Թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:
ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
ԻՄ ՀԱՄԱՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ 3-Ն Է, ԵՎ ՄԵՆՔ ՀՍՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
#քայլարա #իմքայլը #համար3 #դուխով