Թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին հնչած ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
Դպրոցի անձնակազմը տարհանելու կարիք չի եղել: «Ռումբի մասին ահազանգի հեղինակը երեխա է եղել»,-ասել է նա: