Սա սադրանք է իմ և իմ թիմի նկատմամբ․ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյան (տեսանյութ)
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը ներկայացրեց իր ապագա անելիքները քաղաքապետ դառնալու դեպքում: Նա, չփորձելով առաջնահերթություն տալ որևէ խնդրի, կարևորեց նաև մանկապարտեզների խնդիրը: «Ինչպե՞ս կարելի է լինել քաղաքապետ և գնալ տանը տաք, հանգիստ քնել, երբ մանկապարտեզներում երեխաները մրսում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:
Քարոզարշավը գնահատելով՝ նա ասաց, որ այն անցնում է լավ, բարի և ամենակարևորը՝ օրենքի շրջանակներում. «Օրենքը պետք է հավասար գործի բոլորի համար՝ ով ուզում է, ում տղան ուզում է լինի»:
«Իմ թիմը պետք է ծառայի ժողովրդին՝ ոչ թե խոսքերով, այլ գործով. պաշտոն ստանձնում են ժողովրդին ծառայելու համար, ոչ թե բիզնեսով զբաղվելու: Քաղաքապետարանը քաղաքապետի սեփականությունը չի, այլ ժողովրդինն է. Հրազդանի տերը Հրազդանի ժողովուրդն է»,- նշեց նա և հավելեց, որ երբեք և ոչինչ իրեն չի կարող փոխել:
Մանրամասն՝ տեսանյութում: