Մարությանը խախտեց Փաշինյանի պատվիրանը. վարչապետն ինչքա՞ն կարող է «սվաղել» իր դրածոների ճաքերը
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook -ի իր էջում գրել է.
«Երեկ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ վարչապետը կարևոր հորդոր հղեց մայրաքաղաքի ղեկավարին. նա իրավամբ ասաց, որ կարևորը չստելն է, չխաբելը:
Ցավոք, քաղաքապետը րոպեներ անց խախտեց իր հովանավորի պատվիրանը և խոսեց հասարակական տրանսպորտի թանկացման անխուսափելիության մասին: Հետո, տեսնելով իրեն վստահած ժողովրդի լուտանքը, րոպեներ անց պատվիրեց հերքել իր մտքերը...
Նա պարզապես ստեց, կեղծեց և վերջ:
Հուսանք՝ նման սայթաքում այլևս չի կրկնվի..
Թե չէ վարչապետն ինչքա՞ն կարող է «սվաղել» իր դրածոների ճաքերը»