ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանից գտնվել է Հանրապետական կուսակցության 56 անդամատոմս
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության՝ թվով 56 անդամատոմս։ Այս մասին տեղեկանում է նույն բուհի ուսանող Միքայել Նազարյանը:
«Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»-ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում էր մեզ տրամադրել բանալիները։ Նշեմ, որ չհրկիզվող պահարանի բացելը ինքնանպատակ չէր, սպասվում էր, որ այնտեղ պետք է լինեն ՈՒԽ հաշվեկշռին դրված ֆոտոխցիկն ու «notebook»երը։
Հ.Գ. ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը ծավալել է կուսակցական գործունեություն՝ խախտելով ՀՀ օրենքը»,- Facebook -ի իր էջում գրել է նա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: