Կեղծ ինքնաշեն ռուսական համարանիշներով «յաշիկը» տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա»
Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Mercedes G մակնիշի K 707 EA 77 RUS համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan.com - ի փոխանցմամբ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի համարանիշները ինքնաշեն են և կեղծ և ՃՈ ծառայողները նշված «յաշիկը» հայտնաբերեցին Արաբկիր վարչական շրջանի պողոտայում, իսկ վարորդը փորձում էր ճանապարհային ոստիկաններին համոզել, որ իր կատարած անօրինակայութունը չտեսնելու տան։