Լուկաշենկոն դեմ է Ուղղափառության պառակտմանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը դեմ է Ուղղափառության պառակտմանը, հաղորդում է Ria novosti-ն:
Նշվում է, որ երկրի ղեկավարը նման հայտարարություն է արել Մոսկվայի և ամբողջ Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Լուկաշենկոյի, Բելառուսը «ցավալիորեն մտահոգված է» տիրող այն իրավիճակի համար, ինչը տեղի է ունենում Ուղղափառ աշխարհում:
«Ցավոք, մեր եկեղեցին շատ հաճախ պատմության մեջ դարձել է միջպետական հարաբրությունների զոհը», - ասել է Լուկաշենկոն: