MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը մարզվել է երգիչ Արամեի հետ (լուսանկարներ)
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը մարզվել է երգիչ Արամեի հետ: Այդ մասին 29-ամյա մարզիկը հայտնել է սոցցանցերում:
«Եթե Արամեն որոշի ավարտել երաժիշտի կարիերան, ապա MMA-ում բոլոր դռները բաց են նրա համար: Շնորհակալություն լավ մարզման համար, իմ եղբայր: Շուտով կրկնենք»,- գրել է Միհրան Հարությունյանը: