Վաճառքի են հանվել Playboy-ի հիմնադրի Աստվածաշունչն ու անձնագիրը
Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացավ անցյալ տարվա սեպտեմբերին՝ 91 տարեկան հասակում։ Շուտով աճուրդի են հանվելու հրատարակչի ամենից հայտնի իրերը։ Դրանց թվում են հագուստի պարագաներ, որոնցով նա ամենից հաճախ ներկայացել է հանրությանը, ինչպես նաև նրա Աստվածաշունչն ու անձնագիրը։ Այս ամենը ներկայացվելու է նոյեմբերի 30-ին Julien’s Auctions աճուրդում, Լոս Անջելեսում։
Կազմակերպիչները համոզված են, որ աճուրդը մեծ պահանջարկ է ունենալու Հեֆների երկրպագուների կողմից։ Իրերի վերջնական ցանկը դեռևս չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ նրա հայտնի կարմիր սմոքինգը, որով նա հաճախ էր ներկայանում ամսագրի երեկույթներին, գնահատվում է 5000 դոլար, մոտ այսքան էլ արժենալու է նրա անձնագիրը։ Հեֆների տոնական մետաքսե պիժաման 2000 դոլար է գնահատվել, իսկ Ատվածաշունչը՝ 400 դոլար։