Սողանքներից ու ջրհեղեղներից հետո անհայտ կորած 17 դպրոցական երեխաներին փրկեն են փրկարարները
Ինդոնեզիայում փրկարարներին հաջողվել է գտնել 17 դպրոցական երեխաներին, որոնք անհայտ կորել էին երկրի արևմուտքում սողանքների ու ջրհեղեղի ժամանակ, գրում է Jakarta Post-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սողանքներն ու ջրհեղեղներն Ինդոնեզիայի արևմուտքում 22 մարդու կյանք են խլել, տասնյակ մարդիկ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Մահացածների թվում էին Հյուսիսային Սումատրա նահանգում Մուարա Սալադի գյուղական համայնքից 11 աշակերտներ, ևս 15 մարդ համարվում էր անհայտ կորած:
17 երեխաներից բացի փրկարարները գտել են նաև 2 ուսուցչի: Ողջ մնացած աշակերտներից 7-ը ունեն լուրջ վնասվածքներ, նրանց հոսպիտալացրել են: