Խաբիբը դիմել է Մեյվեյզերին․ «Ես պատրաստ եմ կռվել, 50-0 ընդդեմ 27-0»
UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը դիմել է բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերին։
«Ֆլոյդ՛, Ես պատրաստ եմ կռվել։ 50-0 ընդդեմ 27-0։ Երկու մարզիկ, որոնք երբեք չեն պարտվել։ Ինչո՞ւ չփորձենք։ Ջունգլին միայն մեկ արքա ունի, իսկ այդ արքան ես եմ։ Քանի որ դու չկարողացար տապալես Մակգրեգորին, իսկ ես դա հեշտությամբ արեցի»,- ասել է Խաբիբը։