Ուզբեկստանում նվազագույն աշխատավարձը բարձրացրել են մինչև 25 դոլար
Նոյեմբերի 1-ից, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեևի հրամանով, նվազագույն աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով և կկազմի 25 դոլար՝ գրում է gazeta.ru-ն։
Նոյեմբերի մեկից նաև կհաստատվի հաշմանդամներին տրվող թոշակների նվազագույն չափը՝ մոտ 50 դոլար, իսկ ծերերին և անաշխատունակներին տրվող թոշակի չափը կկազմի 30 դոլար։