Ներողություն ենք խնդրում, որ այսպես ստացվեց. Կամո Հովհաննիսյան
Հայաստանի ազգային հավաքականի եւ Ղազախստանի «Ժետիսուի» 26-ամյա եզրային պաշտպան ներողություն է խնդրել հայ երկրպագուներից Ազգերի լիգայի խմբային փուլում Ջիբրալթարի հավաքականից կրած պարտության համար:
«Թերագնահատման գործոն չկար: Նաև չի կարելի ասել, որ մենք ֆուտբոլ չէինք խաղում:
Շնորհակալ ենք երկրպագուներին, որ եկան եւ աջակցեցինք: Ներողություն ենք խնդրում, որ այսպես ստացվեց:
Պետք է լավ վերականգնվենք, ճիշտ հետեւություններ անենք այս խաղից եւ մարտական տրամադրվենք, որովհետև հաջորդ խաղին դուրս ենք գալու միայն հաղթանակի համար:
Չի կարելի ասել, որ ձախ եզրը անսովոր է ինձ համար: Հաճախ եմ խաղում ձախ թեւում: Իմ խաղը պետք է մարզիչը գնահատի»,- ասել է Կամո Հովհաննիսյանը խաղից հետո: