Ձնահոսքի պատճառով 9 ալպինիստ է զոհվել
Հիմալայներում ձնահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով նեպալցի և հարավկորեացի 9 լեռնագնաց է մահացել:
Ինչպես հաղորդում է The Himalayan Times-ը, դժբախտ պատահարի ժամանակ ալպինիստները գտնվել են ճամբարում՝ սպասելով բարենպաստ եղանակային պայմանների: Նրանց մարմինները հայտնաբերվել են վրանների ներսում և մոտակայքում:
Արշավի կազմակերպիչների տվյալներով՝ ձնակույտն ամբողջությամբ ծածկել է ճամբարը, որը տեղակայված է եղել մոտ 7000 մետր բարձրության վրա: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուղղաթիռը: