Սա պատմական հաջողություն է մեզ համար. Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչ
Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ արտագնա հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում նշեց հետևյալը.
«Սա պատմական հաջողություն է մեզ համար, քանի որ ՈւԵՖԱ-ի անդամ դառնալուց հետո սա մեր առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղերում: Կարող եմ ասել, որ Հայաստանի հավաքականը շատ լավ խաղաց, ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց մենք ևս հաջող հանդես եկանք և կարողացանք պատմություն կերտել»,- ասաց մարզիչը:
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի նաև խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով: