Հայաստան-Ջիբրալթար խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը։
Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց: Թեև առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը գոլ խփելու հնարավորություններ ուներ, չկարողացավ գրավել Հանդիպման 50-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ջիբրալթարի հավաքականը:
Գոլի հեղինակ դարձավ Ջոզեֆ Չիպոլինան: