Apple Watch-ում են հայտնվել սաուդցի անհետացած լրագրողի սպանության ապացույցները
Թուրքիայում անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջին կարողացել է Apple Watch ժամացույցում առկա դիկտոֆոնով ձայնագրել իր մահվան պահը՝ տեղեկացնում է Sabah-ը։
Սարքը սինխրոնիզացված է եղել iPhone-ի եւ ամպային սերվիսի հետ, այդ պատճառով ձայնագրությունը թուրքական ոստիկանության եւ հատուկ ծառայությունների ձեռքն է ընկել։
Այժմ նրանք ուսումնասիրում են լրագրողի հարցաքննության, խոշտանգումների եւ սպանության ձայնագրությունը։ Նշվում է, որ սաուդյան հետախուզության ներկայացուցիչները նկատել են ձայնագրությունը եւ ցանկացել են ջնջել այն։ Թերթի աղբյուրը հաստատում է, որ է լրագրողը սպանվել եւ անդամահատվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում։