Ես անկեղծ չգիտեմ՝ նախկին քաղաքապետերը, ինչու չեն եկել երդմնակալության արարողությանը. Հայկ Մարության
Ես անկեղծ չգիտեմ՝ նախկին քաղաքապետերը, ինչու չեն եկել երդմնակալության արարողությանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մենք պետք է հարգենք բոլոր ինստիտուտները եւ չանձնավորենք նրանց։ Բոլոր նախկին քաղաքապետերին, ԱԺ նախագահին, ԱԺ տեղակալներին, խմբակցություններին, խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին, բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հրավեր էր ուղարկվել։ Ամեն ինչը սկզբից մինչեւ վերջ պահվել է, շատ կարեւոր է դա։ Ես անկեղծ չգիտեմ, ինչու չեն եկել, միգուցե քաղաքում չեն, միգուցե չեն ուզեցել, միգուցե այլ խնդիրներ կան»,- ասաց Հայկ Մարությանը։