Հայկ Մարությանը հորդորել է կրճատումներ անել Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերը
Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորել է կրճատումներ անել Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ես հորդորել եմ քաղաքային իշխանություններին, որ այդ կրճատումները լինեն, որոշ միջոցառումներ ոչ նպատակային այդ տոնի համար, բայց դրանից տոնը վստահաբար չի տուժել եւ լինելու է շատ շքեղ։ Բայց վստահ եմ, որ շատ լավ տնտեսում է մեր քաղաքի համար, դեմը ձմեռ է, բավականին մեծ ծախսեր ունենք եւ նաեւ հաշվի եմ առել, որ մեր տոնը չտուժի»,- ասաց Մարությանը։