Անհամատեղելի հիվանդության մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. ՀՔԾ պետը՝ Մանվել Գրիգորյանի հիվանդության մասին
«Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- այսպես է մեկնաբանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մանվել Գրիգորյանի մասին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքնազգացողությունը վատացել է, անազատության մեջ պահելու հետ նրա հիվանդությունն անհամատեղելի է, ու հնարավոր է՝ ազատ արձակեն:
ՀՔԾ պետը նշեց, որ փորձաքննություն է իրականացվում, և Գրիգորյանի հետ միասին ուրիշ մարդիկ էլ կան, որոնք ունեն առողջական խնդիրներ:
«Խնդիրն այն է, թե այդ հիվանդություններն անհամատեղելի՞ են անազատության մեջ պահվելու հետ, թե՞ ոչ: Տվյալ դեպքում, Մանվել Գրիգորյանի հետ կապված, նման փաստ առայժմ չկա»,- ասել է Սասուն Խաչատրյանը: