Տարոն Մարգարյանի հետ առերեսում չի եղել. «Երևան» հիմնադրամի տնօրեն (տեսանյութ)
Ես ինֆորմացիա չունեմ, կասեցված է իմ պաշտոնավարումը: Այս մասին, այսօր՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Նա ընդգծեց, որ գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ առերեսում չի եղել. «Ինձ հարցաքննել են, ես ցուցմունք եմ տվել: Գործն ընթացքի մեջ է, կպարզաբանվի և ինֆորմացիա կտան»,-ասաց նա հավաստիացնելով, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք տալու բան չի ունեցել:
Աշոտ Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես կատարել եմ հոգաբարձուների խորհրդի որոշումները»,-ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ եթե քաղաքապետարանում աուդիտ կարող է իրականացվել և բացահայտումներ կարող են լինել, նա պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, ես դրա հետ կապ չունեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում: