Նիկոլը ժողովրդի վստահությունն է շահել կառավարության հանդեպ. Թրյուդո
Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան երկու երկրների միջև անձնական հարաբերությունները, այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Նիկոլը ժողովրդի վստահությունն է շահել կառավարության հանդեպ։ Շարունակելու ենք մեր համագործակցությունը նաև ժողովրդավարության զարգացման ուղղությամբ», - ասաց Կանադայի վարչապետը։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական փոփոխությունների ընթացքում աջակցություն է ստացել ոչ միայն ՀՀ քաղաքացիներից, այլև կանադահայերից, Ռուսաստանի հայերից և աշխարհի բոլոր հայերից։
«Առաջիկայում էլ տեղի ունենալիք ընտրություններում Ազգային ժողովում հայտնված մարդիկ պետք է ներկայացնեն ժողովրդին։ Փոփոխությունն այս է։ Հիմնական իմաստն այն է, որ Հայաստանում այլևս երբեք ընտրությունները չեն կեղծվելու, սա ընդմիշտ ուղեկցելու է մեզ։ Ժողովրդավարությունն այլևս մեր ողջ ժողովրդի պատկերացումն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։