Ինչ է գրել Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Այնուհետև Թրյուդոյին ուղեկցել են Հայոց ցեղասպանության թանգարան: Շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք երբեք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի»,-գրել է նա: