Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ուղիղ)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կանադայի վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետեւ Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Թանգարանում կատարած շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ավանդույթի համաձայն, Կանադայի վարչապետը արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում: