Թագավորական հարսանիքի հյուրին մեղադրել են հարսնացուի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ
Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլիամսի կինը՝ դերասանուհի Աիդա Ֆիլդը հրավերքով ժամանել է արքայադուստր Եվգենիայի և Ջեք Բրուքսբենքի հարսանիքին ճերմակ հանդերձանքով՝ գրում է The Sun-ը։
39-ամյա Ֆիլդը հագել էր սպիտակ զգեստ, պիջակ և գլխարկ։ Նա նաև հագել էր արծաթագույն կոշիկներ և լրացրել կերպարը նույն գույնի փոքրիկ պայուսակով։
Թագավորական ընտանիքի երկրպագուները դերասանուհու հագուստի պատճառով վերջինիս մեղադրել են հարսնացուի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։