Հայտնի է դարձել «Հարի Փոթերի» մասին ֆիլմի դերասանի մահվան պատճառը
Ամերիկացի դերասան Վերն Թրոյերը մահացել է ալկոհոլի՝ կյանքի հետ անհամատեղելի քանակության պատճառով:
Այս մասին տեղեկացնում է TMZ պարբերականը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի դատաբժշկական փորձագետների հայտարարությանը: Թրոյելրը մահացել է 2018-ի ապրիլին, սակայն մահվան պատճառը հրապարակվել է միայն հիմա:
Բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգի պատմվածքի հիման վրա նկարահանված «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում դերասանը մարմնավորել է Կրյուկոխվատի դերը: Թրոյլերը, որի հասակը 80 սմ էր, հայտնի է նաև Օսթին Փաուերսի մասին ֆիլմաշարում Մինի-միի դերով: