Անվճար ընթրիք՝ 1000 «լայքի» դիմաց
Միլանում ռեստորան է բացվել, որտեղ կարելի է անվճար ընթրել, եթե հանրահայտ ես Instagram-ում:
Ինչպես գրում է Euromag-ը, հաստատությունը, որն ստացել է This is not a sushi bar անվանումը, գտնվում է Պադուայում: Ռեստորանի սեփականատերերը տեղացի եղբայրներ Մատեո և Տոմազո Պիտարելյոներն են:
Սկզբունքը պարզ է. նախ պետք է գալ հաստատություն և ուտեստ պատվիրել: Եթե ուտեստի լուսանկարի հրապարակումը սոցցանցում 1000 «լայք» հավաքի 5 ժամում, հաջորդ ուտելիքը կարելի է անվճար պատվիրել:
Եթե «լայքերի» թիվը հասնի 5-10 հազարի, ապա կարելի է երկու ուտեստ ստանալ անվճար:
Հաստատության տերերը կարծում են, որ բլոգերների խորհուրդներն իրենց ավելի շատ օգուտ կբերեն, քան հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդը: