Հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը չի արել, այլ նախկին իշխանությունները. Արամ Զ. Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշեց. «Իմ կարծիքով՝ դա «սևերի» կողմից դիմադրություն էր. երբ որ անընդհատ անկյուն ես մղում, ստիպված ցանկացած ելք գտնելու դեպքում փորձում են հակադարձել, ինչն էլ ցայտնոտի ու ոչ երկար մտածելու դեպքում հակառակ էֆեկտն է ունենում:
Շախմատի «ցուգցվանգի» նման պատմություն էր. «սևերը» սխալ քայլ արեցին ու ստիպված ընդունեցին իրենց պարտությունը… Գաղտագողի նիստ անցկացնելն անգամ ծիծաղելի էր, որոշակի դավադրությունների տեսություն հիշեցնող քայլ էր: Փոխադարձ մեղադրանքների քայլեր արվեցին, «սևերի» հակազդեցություն պարունակող քայլը տարավ նրանց «մատին»»:
Մարամասն՝ տեսանյութում: