Անահիտ Բախշյանը դիմում է Հայկ Մարությանին
Երևանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը Facebook-ի իր էջում ահազանգում է.
«Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի ձևավորվել, տալ նման հանձնարարություն: Կանխեք, խնդրում եմ»: